Նման երկրներին այսուհետ չի կարելի վստահել. Լավրովն ամփոփել է 2022 թվականը
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
2022 թվականին պարզ դարձավ, թե համաշխարհային հարթակում ում հետ կարելի է պայմանավորվել,և ով՝ վստահություն չի առաջացնում։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով՝ ներկայացնելով, իր կարծիքով, հեռացող տարվա գլխավոր արդյունքը։
Նա նշել է, որ իրավիճակը համաշխարհային հարթակում «վերջնականապես և անդառնալիորեն պարզվել է»։
Ռուսաստանը տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում, և ով ինչ մտադրություններով ու ծրագրերով է փորձում հետայսու գործել։ Բացի այդ, պարզ դարձավ, թե ում հետ կարող է երկիրը բանակցել, իսկ ում հետ վստահելի հարաբերություններ ունենալն անհնար է, հավելել է Լավրովը:
Նման երկրներին «այսուհետ չի կարելի վստահել», եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։