Saxo Bank-ի «սկանդալային կանխատեսումները» 2023-ի համար. մսի արգելք, ոսկու գների աճ եւ «Ո՛չ Brexit»-ին
ECONOMICSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
2023 թվականի համար Saxo Bank-ի «սկանդալային կանխատեսումները» ներառում են մսի արգելք, ոսկու գների կտրուկ աճ եւ Մեծ Բրիտանիայի «Ո՛չ Brexit»-ին քվեարկություն:
Դանիական բանկի տարեկան զեկույցում կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը կմտնի «պատերազմական տնտեսության» ռեժիմ, «որտեղ ինքնիշխան տնտեսական օգուտներն ու ինքնապահովումը գերակայում են գլոբալիզացիային»։
Կանխատեսումը, թեեւ չի արտացոլում բանկի պաշտոնական տեսակետը, այն քննարկում է, թե ինչպես կարող են հաջորդ տարի քաղաքականություն մշակողների որոշումները ազդել ինչպե՛ս համաշխարհային տնտեսության, այնպե՛ս էլ քաղաքական օրակարգի վրա:
Հաջորդ տարվա համար բանկի կանխատեսումների շարքում Saxo-ի ապրանքային ռազմավարության ղեկավար Օլե Հանսենը կանխատեսել է, որ ոսկին ունցիայի դիմաց կարող է գերազանցել 3000 դոլարը, ինչը մոտ 67%-ով գերազանցում է իր ներկայիս գինը՝ շուրջ 1797 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Զեկույցը ամփոփում է կանխատեսվող աճը երեք գործոնի վրա. «աճող պատերազմական տնտեսության մտածելակերպ», որը ոսկին դարձնում է ավելի գրավիչ, քան արտարժույթի պահուստները, մեծ ներդրումներ ազգային անվտանգության նոր առաջնահերթություններում եւ գլոբալ իրացվելիության աճ, քանի որ քաղաքական գործիչները փորձում են խուսափել պարտքի ֆիասկոյից:
«Ես չեմ զարմանա, եթե ապրանքների վրա հիմնված տնտեսությունները ցանկանան անցնել ոսկու՝ ավելի լավ այլընտրանքների բացակայության պատճառով», - CNBC-ի Squawk Box Europe-ին ասել է Saxo-ի գլխավոր ներդրումային տնօրեն Սթին Յակոբսենը:
Թեեւ վերլուծաբաններն ակնկալում են, որ ոսկու գները կբարձրանան 2023 թվականին, նման աճ քիչ հավանական է, ըստ CRU ապրանքավերլուծական ընկերության:
«Գների վերաբերյալ մեր ակնկալիքները շատ ավելի չափավոր են», - CNBC-ին ասել է ավագ վերլուծաբան Կիրիլ Կիրիլենկոն:
«Fed-ի նվազ բազեական գործունեությունը, հավանաբար, կհանգեցնի դոլարի թուլացմանը՝ գները մոտեցնելով ունցիայի դիմաց 1900 դոլարին», - ասել է նա: Սակայն Կիրիլենկոն ընդգծել է, որ ամեն ինչ կախված է Դաշնային պահուստային համակարգի գործողություններից. «ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից աճող բազեական դիրքորոշման ցանկացած ակնարկ, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի ոսկու գները»:
Ըստ Saxo's -ի մասնագետ Յակոբսոնի՝ հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, «սկանդալային կանխատեսումը» կիրականանա, ըստ որի Brexit-ի հարցով կրկին հանրաքվե է լինելու։
«Ես իսկապես կարծում եմ, որ սա ամենայն հավանականություն տեղի կունենա»,- ասել է նա CNBC-ին։