Կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած են անվտանգային, սոցիալական, տնտեսական ահռելի մարտահրավերներ ու վտանգներ, ՀՀ գործող իշխանությունները ամենևին չեն պատրաստվում որևէ կերպ փոխել իրենց առօրյան։ Այսինքն, առօրյայի գոնե այն մասը, որ վերաբերում է վայելքներին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, բացի տարեվերջյան պարգևավճարներից, իշխող քաղաքական ուժը այլ «ուղղություններով» ևս, մեղմ ասած, աչքի չի ընկնի «ասկետությամբ»:
Կուլիսներում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ, որ հատկապես բավականին մեծ շուքով պատրաստվում են կազմակերպել տարեվերջյան կորպորատիվներ։ Մասնավորաբար, այս օրերին և՛ կառավարության աշխատակազմում, և՛ իշխող խորհրդարանական խմբակցությունում, և՛ ՔՊ-ում ինտենսիվ ցուցակագրում են միջոցառումների մասնակիցներին՝ ըստ «սորտի ու ռանգի»։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ կորպորատիվներից մեկը նախատեսվում է անցկացնել «Դվին հոլում», մյուսը՝ Ծաղկաձորում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում