Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Հերթական կորսված տարին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականը մոտենում է իր ավարտին, ու արդեն կարելի է ամփոփել տարվա արդյունքները և մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է մեզ սպասում գալիք տարում։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո որևէ հույս կար, թե գոնե 2022 թվականը կարող է լինել ինչ-որ առումով վերականգնման տարի, ապա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը սին էին։ Չնայած Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին զարմանալիորեն վերընտրվեց, սակայն նրա տված նախընտրական խոստումները չիրագործվեցին նաև այս տարվա մասով։

Ընդ որում, քարոզարշավին նա մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով, բայց իրադարձություններն ավելի շատ վկայում են ապագա չլինելու մասին։ Օրինակ՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում հատուկ ընդգծվում էր տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայունության հաստատման և տարածաշրջանի ապաշրջափակման տեսանկյունից։ Բայց տարածաշրջանում առկա իրադրությունը ոչ միայն հեռու է կայունությունից, այլև մշտապես առկա է նոր էսկալացիայի վտանգը։ Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանն անընդհատ խախտել է հրադադարը, իսկ սեպտեմբերի 12-ին ագրեսիվ ներխուժում ձեռնարկել ու Հայաստանից նոր տարածքներ օկուպացրել։

Արցախը ևս անբաժան չմնաց ադրբեջանական ագրեսիայից, մասնավորապես մարտին հակառակորդն օկուպացրեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, իսկ հիմա իրավիճակը հասել է այն աստիճանի, որ Արցախից մնացած տարածքին են ցանկանում ամբողջությամբ տիրանալ, դրա համար այնտեղ ապրող հայությանը շրջափակման են ենթարկում։ Ու այս պարագայում առնվազն միամտություն է խոսել «խաղաղության դարաշրջանի» և տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, քանի որ ճանապարհները ոչ միայն չեն ապաշրջափակվել, այլև Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան չի նվազում, իսկ բլոկադան ավելի է սեղմվում։ Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցային գործընթացի վերականգնում, սակայն անցնող տարվա զարգացումները ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահությանը փոխարինել են այլ միջնորդական ձևաչափեր, որոնք որևէ կապ չունեն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետ։

Մյուս կողմից էլ՝ եթե ՔՊ-ի նախընտրական ծրագրում խոսվում էր արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման կարևորության մասին, ապա անցնող տարվա ընթացքում Փաշինյանը լիովին խաչ քաշեց Արցախի ինքնորոշման իրավունքի թեմայի վրա՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ու դրա արդյունքում է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախյան հարց այլևս գոյություն չունի իր համար, իսկ Հայաստանից որևէ արձագանք չի հնչում այս կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները Արցախին թողել են միայնակ ադրբեջանական նկրտումներին դեմ հանդիման՝ իրենց դիրքորոշումն արդարացնելով նրանով, թե հենց Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի ուղիղ ձևաչափով: Անցնող տարվա մեկնարկին իշխանությունները խոստանում էին զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ մեկնարկ, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում։

Սակայն այսօր ունենք մի վիճակ, որ բովանդակային առումով ոչինչ չի իրականացվել այս ուղղությամբ, և իշխանությունները նորից ու նորից կրկնում են զինված ուժերի բարեփոխումների մասին իրենց արդեն չարչրկված արտահայտությունները։ Իսկ ինչ փոփոխություն որ տեղի է ունեցել, ձևական միջոցառումներից այն կողմ չի անցել։ Օրինակ՝ տարվա սկզբից սկսած եռամսյա հավաքներ կազմակերպվեցին, իսկ հետո որոշվեց այդ հավաքների ժամկետը կրճատել 25 օրվա, ապա մեկնարկեցին հրաձգության դասեր, բայց այդպես էլ էական կառուցվածքային բարեփոխումներ չիրականացվեցին։ Տարվա ընթացքում էլ մի քանի հրապարակում եղավ որոշ սպառազինությունների ձեռքբերման մասին, և որոշ մարդիկ սկսեցին մտածել, թե այդ զենքերով հնարավոր է պաշտպանվել, սակայն ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել, եթե սովորական ՀՕՊ համակարգեր չունենք, իսկ Արցախյան պատերազմից հետո իշխանությունները «օդը փակելու» խնդիրը համարում էին առաջնային։

Ու մեր արտաքին քաղաքականությունն էլ այնքան խղճուկ վիճակում է, որ Փաշինյանն է անձամբ խոստովանում, թե անգամ մեր դաշնակիցներն են հրաժարվում սպառազինություններ տրամադրել այն պարագայում, երբ դրա համար գումարը փոխանցել ենք։ Մինչ մենք կրիայի քայլերով ժամավաճառությամբ ենք զբաղվում, թշնամին ամրապնդվում է իր կողմից օկուպացված դիրքերում, նոր սպառազինություններ է ձեռք բերում, իսկ ադրբեջանական բանակն աստիճանաբար համապատասխանեցվում է թուրքական զինված ուժերի կամ, այսպես ասած, ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դա է պատճառը, որ Ալիևը շարունակում է անցնել հայկական կողմի բոլոր կարմիր գծերն ու կոնկրետ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան Ադրբեջան։

Բայց պետք է նկատի ունենանք, որ այսպիսի իրադրությունը հայկական կողմի բացթողումների ու թերացումների կուլմինացիան է՝ առաջին հերթին 2018 թվականից սկսած, երբ հրապարակումներ եղան այն մասին, թե Նախիջևանում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել ու նոր դիրքեր կառուցել, իսկ իշխանությունները մինչ այդ էյֆորիայի մեջ էին, հերքում էին ու հանգստացնում ժողովրդին, թե անվտանգային որևէ խնդիր չկա։ Ու դրա արդյունքում է, որ հիմա արդեն ամփոփում ենք հերթական կորսված տարին: Ընդ որում, ցավալիորեն այդպիսին են եղել բոլոր տարիները 2018 թվականից սկսած: Եվ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակության պարագայում գալիք տարվա ընթացքում ևս, կորուստներից բացի, այլևս ոչինչ հնարավոր չէ ակնկալել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan