Ուզբեկստանում հնդկական դեղամիջոցի ընդունումից հետո 18 երեխա է մահացել
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հնդկական Marion Biotech ընկերության սուր շնչառական վարակների դեմ դեղամիջոցը 18 երեխայի մահվան պատճառ է դարձել՝ հաստատելով, որ փորձաքննության արդյունքներն ուղարկվել են իրավապահ մարմիններին, գրում է ՏԱՍՍ-ը:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ շաբաթ առաջ սկսվել է հնդկական Marion Biotech ընկերության կողմից արտադրված «Դոկ-1 Մաքս» օշարակի և հաբերի փորձաքննությունը։
««Դոկ-1 Մաքս» օշարակի ընդունման հետևանքով սուր շնչառական վարակով հիվանդ 21 երեխայից 18-ը մահացել է, հավաքված փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ ներկայում հանրապետության բոլոր դեղատներում վաճառքից հանվել են այս դեղամիջոցի հաբերն ու օշարակները։
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է թունավոր նյութ՝ էթիլեն գլիկոլ։
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացած երեխաներին տնային պայմաններում տրվել է այս դեղը երկուսից յոթ օր, օրը երեքից չորս անգամ, ամեն ընդունմանը 2,5-5 միլիլիտր, ինչը գերազանցում է երեխաների համար նախատեսված դեղամիջոցի ստանդարտ չափաբաժինը»,- հավելել է մամուլի ծառայությունը։