Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հնչում՝ համաձայն երկրի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների։ Չորեքշաբթի ավելի վաղ տագնապի ազդանշան էր հայտարարվել երկրի արևելյան շրջաններում և կենտրոնում, որից հետո այն չեղարկվել էր։
Ռուսաստանի զինված ուժերի` ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։