«Փյունիկ»-ը նոր դարպասապահ ունի. պաշտոնական
SPORTԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 26-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ավագյանը նախկինում հանդես է եկել Երևանի «Միկայում», «Բանանցում» (ներկայիս «Ուրարտու»), «Ալաշկերտում», Չարենցավանի «Վանում» և «Նորավանքում»։ Նրա նախորդ թիմը եղել է ԲԿՄԱ-ն։
Նա «Ալաշկերտի» և «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2018/19 և 2021/22թթ․)։
Ավագյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, Ազգերի լիգայի խաղարկության Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում Հենրի Ավագյանն իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։