«Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը». Լավրով
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և դրանում կնշվի՞ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, նշել է.
«Այս հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին։
Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ կապում է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,-հավելել է Լավրովը։