Արկածներ մի՛ փնտրեք, դա ձեզ համար լավ չի ավարտվի. Չավուշօղլուն սպառնացել է Հունաստանին
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում ընդլայնել Հունաստանի տարածքային ջրերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հունաստանին. մի՛ ընկեք կեղծ հերոսության գիրկը՝ վստահելով նրանց, ովքեր, հնարավոր է, ձեր թիկունքին են: Արկածներ մի՛ փնտրեք, դա ձեզ համար լավ չի ավարտվի»,-ասել է թուրք պաշտոնյան:
Չավուշօղլուն ընդգծել է, որ «Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը և՛ Էգեյան, և՛ Միջերկրական ծովերում» և թույլ չի տա Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ 1 մղոնով, էլ չասած Աթենքում հայտարարված 12 մղոնով։Նա հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանը դեռ 1995 թվականին հստակ որոշում է կայացրել, ըստ որի՝ Անկարան Էգեյան ծովի ավազանում Հունաստանի կողմից սահմանների ընդլայնումը որակում է որպես «կազուս բելի»: