ԱԱ-ի եզրափակիչից հետո ես խոսել եմ Լեոյի հետ․ Մբապե
SPORTԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակչից հետո խոսել է իր թիմակից և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Ես խոսել եմ Լեոյի հետ Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո: Ես շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ։
Նրա համար դա իր կյանքի նպատակն էր, ինչպես նաև ինձ համար, բայց ես ձախողեցի։ Ուստի ես պետք է շարունակեմ լավ ֆուտբոլիստ մնալ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։
Եզրափակչում Արգենտինան 4-2 հաշվով հաղթեց Ֆրանսիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 3:3, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին արգենտինացիները։