Իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչի այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին. Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանց միացած ճնշումն է։
Իհարկե իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում հավաքական ընդդիմությունը՝ խորհրդարանում և դրանից դուրս։
Հերիք չի պատասխանատվությունից փախչելու ճանապարհին բոլոր դերակատարներին թշնամացնում և մեր դեմ է տրամադրում, մի բան էլ՝ լուծումներն է փորձում հրել մնացածների վրա։
Այսինքն՝ իրենք իշխանություն ստանձնել են միայն ուտել/խմելու/վայելելու համար, իսկ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պետք է միջազգային հանրությունն ու հասարակությունը ապահովել։
Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչի այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին՝ պետությունը դրեցին «ռասկուլաչիտ» արեցին ու հիմա էլ թե՝ բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



