Տասը բան, որ պետք է դուրս թողնել կյանքից մինչեւ տարեվերջ
LIFEԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Մի կողմ թողեք մտքերը, որոնք խանգարում են զգալ սեփական ուժերն ու հնարավորությունները:
Մի կողմ թողեք մեղքի զգացողությունը, որը խանգարում է անել այն, ինչ իսկապես ուզում եք:
Մի կողմ թողեք անհայտի հանդեպ վախը: Մի փոքրիկ քայլ արեք եւ կտեսնեք, թե ինչպես ձեր առջեւ նոր ուղի կբացվի:
Մի կողմ թողեք ափսոսանքը: Կյանքի որոշակի պահին «Ինձ համար միեւնույն է» արտահայտությունն անհրաժեշտ էր ձեզ:
Մի կողմ թողեք անհանգստությունը: Անհանգստանալը նույնն է, ինչ խնդրես մի բան, որը քեզ պետք չէ:
Մի կողմ թողեք ուրիշների հասցեին մեղադրանքները: Ինքներդ պատասխանատվություն կրեք ձեր կյանքի համար: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, երկու տարբերակ ունեք. ընդունել կամ փոխել դա:
Մի կողմ թողեք մտքերն այն մասին, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ: Դուք աշխարհին պետք եք այնպիսին, ինչպիսին կաք:
Մի կողմ թողեք մտքերն այն մասին, որ ձեր երազանքները կարեւոր չեն: Միշտ հետեւել ձեր սրտին:
Մի կողմ թողեք մշտապես պատասխանատվություն ստանձնելու սովորությունը: Դրա համար ուժ մի վատնեք, առաջին հերթին ձեր մասին հոգ տարեք, քանի որ դուք կարեւոր եք:
Մի կողմ թողեք մտքերն այն մասին, որ բոլորն ավելի երջանիկ, հաջողակ ու լավն են, քան դուք: Դուք այնտեղ եք, որտեղ պետք է լինեք: