Լեհաստանը հարցում կուղարկի ՄԱԿ-ին՝ խնդրելով միջամտել ռազմական փոխհատուցումների հարցում
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Լեհաստանը հարցում կուղարկի ՄԱԿ-ին՝ խնդրելով միջամտել ռազմական փոխհատուցումների հարցում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Արկադիուշ Մուլարչիկը Լեհական Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։
Հարցման նպատակն է միջազգային հանրությանը եւ կարեւորագույն միջազգային կազմակերպություններին իրազեկել, որ գոյություն ունի չհաշվառված ռազմական հանցագործությունների խնդիր, նշել է Մուլարչիկը:
Պատասխանելով ռազմական հատուցումների մասին հարցին՝ Մուլարչիկը նշել է, որ Լեհաստանի կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել։ «Մենք ավելի քան 50 նոտա ենք ուղարկել Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի երկրներ, որպեսզի այդ հարցի մասին տեղեկանանք»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Լեհաստանի կառավարությունը դիմել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Պատերազմի ժամանակ Լեհաստանից գողացված մշակութային գործերի կապակցությամբ:
Լեհաստանի փոխարտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում Լեհաստանի գործողությունները փոխհատուցումների վերաբերյալ նպատակ ունեն «միջազգայնացնել փոխհատուցումների հարցը եւ ստիպել քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին գիտակցել, որ այս խնդիրը լուծված չէ»։