Չինաստանի նոր արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կարևորության մասին
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Չինաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ցին Գանը, որը մինչ այդ 17 ամիս զբաղեցրել է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանի պաշտոնը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը կմնա նոր պաշտոնում իր «կարևոր առաքելություններիցե մեկը։
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, չինացի դիվանագետի հոդվածը հունվարի 4-ին հրապարակվել է The Washington Post պարբերականում: Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Մոլորակի ապագան կախված է Չինաստան-ԱՄՆ կայուն հարաբերություններից»:
«Ես Միացյալ Նահանգներից հեռանում եմ Է՛լ ավելի մեծ համոզմամբ, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների դուռը մնում Է բաց և չի կարող փակ լինել, և որ ամերիկացիները, ինչպես չինացիները, լայնախոհ, ընկերասեր և աշխատասեր մարդիկ են», - նշել է 56-ամյա Գանը հոդվածում, որը գրվել է ԱՄՆ-ում նրա գտնվելու վերջին օրերին:
Նա շեշտել է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները չեն կարող լինել այնպիսին, երբ մի կողմը հաղթում է մյուսին կամ մի երկիր բարգավաճում է մյուսի հաշվին:
«Աշխարհը բավականին մեծ է, և թե՛ Չինաստանը, թե՛ Միացյալ Նահանգները կարող են զարգանալ և բարգավաճել: Մեր երկու երկրների հաջողություններն ընդհանուր հնարավորություններն են, այլ ոչ թե մարտահրավերները՝ «հաղթողն ստանում Է ամեն ինչ» սկզբունքով: Մենք չպետք է թույլ տանք, որ նախապաշարմունքներն ու թյուրընկալումն առճակատում կամ հակամարտություն բորբոքեն երկու մեծ ժողովուրդների միջև», - հավելել է Ցին Գանը:
Հունվարի 2-ին ՉԺՀ ԱԳՆ-ն հայտնել Էր, որ Չինաստանի նոր արտգործնախարար Ցին Գանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցել չին-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը: Ցին Գանին Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակելու որոշում էր կայացվել դեկտեմբերի 30-ին: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Վան Ին դադարել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա Չինաստանի ԱԳ նախարար էր 2013 թվականից: