Արկադի Խաչատրյանի բնակարաններն ու տոկոսով տված փողերը
ECONOMICSԿԲ խորհրդի նորանշանակ անդամ Արկադի Խաչատրյանը մի քանի բնակարան ունի, եկամտի մի քանի աղբյուր եւ տոկոսով տրված փող: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 3 բնակարան, 1 ավտոտնակ, 580 հազար դրամի եւ 3051 ԽՍՀՄ ռուբլու չափով դրամական միջոցներ:
ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արկադի Խաչատրյանը ունեցել է 7000 ամերիկյան դոլարի եւ 2 միլիոն դրամի չափով հանձնած փոխառություններ: Խաչատրյանի 2015թ. տարեկան եկամուտները կազմել են 7,5 միլիոն դրամ, որից 838 հազարը` տրված փոխառություններից ստացված տոկոսներ են, մնացածը` աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված վճարումներ:
Նշենք, որ Արկադի Խաչատրյանը մինչ ԿԲ խորհրդի անդամ նշանակվելը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետը, իր այդ պաշտոնում պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Գագիկ Աղբալյան