Միակողմանի զինադադարի մասին հայտարարությունը կեղծիք է. Շառլ Միշել
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Կա ագրեսոր՝ սա Կրեմլն է։ Կա զոհ՝ Ուկրաինայի ժողովուրդը։ Այս մասին գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հայտարարելով, որ չի վստահում Ռուսաստանի հրադադարի նախաձեռնությանը։
«Ռուսական զորքերի դուրսբերումը միակ լուրջ որոշումն է, որը կհանգեցնի խաղաղության և անվտանգության։ Միակողմանի զինադադարի մասին հայտարարությունը նույն կեղծիքն է և կեղծավորությունը, ինչպես անհեթեթ, անօրինական անեքսիաների և դրանց ուղեկցող հանրաքվեների շարքը»,- գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ էին արել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Նրանք Կրեմլի առաջարկն անվանել էին ժամանակ շահելու ցինիկ փորձ։