Արմեն Սարգսյանի ուղերձը Սուրբ Ծննդյան օրվա առթիվ
SOCIETYԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ ծննդյան առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է․
«Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
Սուրբ Ծնունդը սիրո, բարու, հույսի, հավատի խորհրդանիշ է: Այսօր բոլորիս հոգիներն ալեկոծված են, քանզի Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը ծանրագույն վիճակի մեջ է դրել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, խոր մտահոգությամբ համակել բոլորիս:
Թող Սուրբ Ծննդյան լույսը զորավիգ լինի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես՝ Արցախում: Մեր անսասան հավատքն առ Աստված և մեր սեփական ուժերի հանդեպ ավելի զորացնի մեզ, և հաստատուն խաղաղություն տիրի Հայոց աշխարհում:
Մաղթում եմ բոլորիս հավատ, ուժ և համբերություն»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



