Բայդենը Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը չի մասնակցել Վատիկանի ցանկությամբ. Սպիտակ տուն
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և բազմաթիվ այլ համաշխարհային առաջնորդներ Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը չեն մասնակցել Վատիկանի ցանկությամբ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Ժան Պիերի խոսքով՝ հանգուցյալ Պապի ցանկությամբ Բայդենի փոխարեն արարողությանն ուղարկվել է Սուրբ Աթոռում Միացյալ Նահանգների դեսպան Ջո Դոնելին։ Ըստ Catholic News Agency-ի, Վատիկանի պաշտոնյաները ավելի վաղ բացատրել էին, որ արարողությանը, որը պետք է անցկացվեր «պարզության նշանի» ներքո, հրավիրված էին միայն երկու պաշտոնական պետական պատվիրակություններ՝ Իտալիայից և Գերմանիայից։ Մինչդեռ այլ երկրների ղեկավարներն արարողությանը մասնակցել են մասնավոր կարգով:
Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 5-ին Վատիկանում։ Բենեդիկտոս 16-րդը թաղվել է Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող գերեզմանում: Ոստիկանությունը հայտնել է, որ հուղարկավորությանը մասնակցել է մոտ 50 հազար սգավոր:
Բենեդիկտոս 16-րդը (աշխարհիկ անունը՝ Ջոզեֆ Ալոիս Ռատցինգեր) պատմության մեջ 265-րդ Պապն էր՝ 2005 թվականի ապրիլի 19-ից մինչև 2013 թվականի փետրվարի 28-ը։ Նա կյանքից հեռացել է դեկտեմբերի 31-ի առավոտյան՝ 95 տարեկանում։ 2013 թվականին պաշտոնը թողնելուց հետո պոնտիֆիկոսը հաստատվել է Վատիկանի Mater Ecclesiae («Եկեղեցու մայր») վանքում։