Ոստիկանությունն ազատել է ԱՄՆ Ջորջիա նահանգում հյուրանոցում պահվող պատանդներին
SOCIETYՈստիկանությունն ազատել է մի կնոջ և 11 երեխաների` մի քանի ամսականից և մինչև 17 տարեկան, ում հանցագործները պատանդ էին պահում ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի հյուրանոցների մեկում, գրում է РИА Новости-ն` հղում անելով NBC հեռուստաալիքին:
Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությանը հաջողվել է ազատել պատանդներին այն բանից հետո, երբ հանցագործը դանակով վիրավորել է ինքն իրեն պարանոցի հատվածում: Ծայրահեղ վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց, պատանդները չեն տուժել: Հյուրանոցի հյուրերը տարհանվել են:
Հեռուստաընկերության տվյալներով` պատանդներ պահելու պատճառը կարող է լինել կենցաղային հողի վրա տեղի ունեցած վեճը: Ոստիկանությունում հայտնել են, որ կինը զանգահարել է տեղի ոստիկանություն տեղական ժամանակով ժամը 02:00-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



