Եվրոգոտու գնաճը նվազել է մինչեւ 9,2 տոկոս
ECONOMICSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Եվրոգոտու գնաճը նախորդ տարվա վերջին իջել է երկնիշ թվից, ինչը որոշակի, թեեւ սահմանափակ, թեթեւացում է բերել ապահովելով նրանց, ովքեր պայքարում են կյանքի թանկացման դեմ, գրում է Politico-ն։
Ուրբաթ օրը հրապարակված Եվրոստատի նախնական տվյալների համաձայն, դեկտեմբերին գնաճը նվազել է՝ հասնելով 9,2 տոկոսի, ինչը զգալիորեն ցածր է նոյեմբերի 10,1 տոկոսից:
Գազի գների աճը զսպելու կառավարության ծրագրերը, ինչպես նաեւ էներգակիրների գների իջեցումը եւ եվրոյի ուժեղացումը նպաստել են ընդհանուր գնաճի նվազեցմանը: Ըստ ներկայացված տվյալների՝ ընդհանուր գնաճի անկումը պայմանավորված է էներգակիրների գների ավելի դանդաղ աճով, որը դեկտեմբերին կազմել է 25,7%, նոյեմբերի 34,9%-ի համեմատ։
Հիմնական ինֆլյացիայի աճը պետք է հաստատի առաջիկա հանդիպումների ժամանակ տոկոսադրույքների բարձրացումը համարձակ քայլերով՝ 50 բազիսային կետով շարունակելու Եվրոպական կենտրոնական բանկի պլանները, որպեսզի պայքարի եվրոյի պատմության մեջ վատագույն գնաճի դեմ:
Բալթյան երկրները շարունակում են ամենաշատը տուժել շիկացած գնաճից՝ Լատվիայում եւ Լիտվայում այն կազմում է մոտ 20 տոկոս: Գնաճի ամենացածր տեմպերը գրանցվել են Իսպանիայում՝ 5,6 տոկոս։