ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո նոր խոսնակ է ընտրել
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկության արդյունքներով 15-րդ փորձից հետո նոր խոսնակ է ընտրել հանրապետական Քևին Մաքքարթիին։
Քվեարկության արդյունքներով, որը հեռարձակել են ամերիկյան բոլոր առաջատար հեռուստաալիքները, Մաքքարթին ստացել է 216 ձայն։ Նրա գլխավոր մրցակից դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը ստացել է 211 կոնգրեսականների աջակցությունը։ Եվս վեց օրենսդիրներ նախընտրել են իրենց ձայնը ոչ մեկի օգտին չտալ:
Այս պաշտոնը համարվում է երրորդ ամենակարևորը Միացյալ Նահանգներում։ Առանց նրա նշանակման պալատի աշխատանքը մի քանի օր մնում է կաթվածահար վիճակում, քանի որ օրենսդիրները չեն կարող երդվել և արդյունքում անցնել օրենսդրական գործընթացին։
Ներկայիս ձգձգված քվեարկությունը ԱՄՆ պատմության մեջ 15-րդ դեպքն է, երբ կոնգրեսականներն առաջին անգամ չեն կարողացել խոսնակ ընտրել, վերջին անգամ դա տեղի է ունեցել հարյուր տարի առաջ՝ 1923 թվականին: