«Փյունիկ»-ը ՉԼ որակավորման առաջին փուլի երևանյան հանդիպումն ավարտեց հաղթանակով
SPORTՖուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը` հյուրընկալելով Սան Մարինոն երկայացնող «Ֆոլգորե» թիմին, հաղթեց 2-1 հաշվով:
«Փյունիկ»-ի առավելությունը մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, սակայն մրցակցի թույլ կողմը գտնել չէր հաջողվում: Հայաստանի չեմպիոնն ակնհայտ տիրում էր խաղային իրավիճակին: Միայն առաջին խաղակեսի վերջին րոպեին գրավելով մրցակցի դարպասը՝ «Փյունիկ»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Վարդգես Սաթումյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին նոր խաղադաշտ դուրս եկած Սեզար Ռոմերոն կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Մի պահ երկու թիմերի միջև բախում տեղի ունեցավ և «Փյունիկ»-ի կազմում դեղին քարտի արժանացավ Կամո Հովհաննիսյանը, իսկ «Ֆոլգորե»-ի կազմում երկրորդ դեղինը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ցեշին: 72-րդ րոպեին Սան Մարինոն ներկայացնող թիմը նաև կրճատեց հաշվի տարբերությունը: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, արդեն Սան Մարինոյում: