Աթենքը պետք է հիշի պատմության դասերը. Թուրքիայի ՊՆ ղեկավարը զգուշացրել է Հունաստանին
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերն ընդլայնել ներկայիս 6 մղոնից։ Այս մասին Աթենքին զգուշացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Նա նաև հորդորել է Հունաստանի կառավարությանը հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում նոր էսկալացիայի չձգտել։
«Աթենքը պետք է հիշի պատմության դասերը. Թուրքիան չի տրվում հունական կողմի սադրանքներին, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,- ասել է նա։
Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հունաստանը հակաթուրքական ծրագրերում չպետք է ապավինի երրորդ ուժերի աջակցությանը։ Նա կրկնել է, որ Թուրքիան չի ընդունի Հունաստանի տարածքային ջրերի երկարացումը մինչև 12 ծովային մղոն։
«Ընդամենը 6 մղոն», - հայտարարել է նա:
Ավելի վաղ Հունաստանի կառավարության խոսնակ Յանիս Իկոնոմուն հայտարարել էր, որ Աթենքը չի հրաժարվի Էգեյան ծովում իր ինքնիշխան իրավունքներից։ Դեկտեմբերի 30-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է մտահոգվի Հունաստանի դեմ Թուրքիայի ռազմական սպառնալիքների մասին՝ հաշվի առնելով Աթենքի օրինական իրավունքը՝ ընդլայնելու իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն։