Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒՆՎԱՐԻ). Գործարկվել է աշխարհում առաջին մետրոպոլիտենը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թայլանդ ՝ Երեխաների օր, Բենին՝ Վուդուի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

976-վախճանվել է հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկը։

1283 -ծնվել է Կիլիկիայի հայկական պետության թագավոր Օշինը:

1780- ազգային բարերար Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկույց է ներկայացրել ռուս զորավար Ալեքսանդր Սուվորովին: -ծնվել է լեզվաբան, հնդեվրոպաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության վարդապետ Սերովբե Տերվիշյանը, որը հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը («Լեզու»):

1859-ծնվել է Ստեփան Ոսկանյանը, որը Փարիզում հրատարակել է «Արևմուտք» հանդեսը:

1863- Կ. Պոլսում լույս է տեսել «Ժամանակ» կիսամսյա հանդեսը (խմբագիր՝ Ստեփան Փափազյան):

1871- ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան):

1910- ծնվել է ճարտարապետ Աշոտ Մնդոյանցը (Կրեմլի Համագումարների պալատի, Մոսկվայի Կալինինի պողոտայի կառուցապատման, Պիցունդայում առողջարանային համալիրի, Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համահեղինակ):

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում տեղի է ունեցել Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրել է թուրքական 3-րդ բանակը:

1928 –ծնվել է ֆիզիկոս-տեսաբան Անդրեյ Ամատունին:

1929-ծնվել է երաժշտական կոմեդիայի ժանրի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

1931-ծնվել է պատմաբան, մշակութային գործիչ, «Արև» օրաթերթի բազմամյա խմբագիր Ավետիս Յափուճյանը:

1935- ծնվել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։

1955- ծնվել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։

1958- ծնվել է ճանաչված դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը։

1967- Երևանում գործարկվել է Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։

2001-հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

2007-Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Թուլուզ քաղաքում բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը: - Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել արծաթե հուշադրամներ, որոնց վրա պատկերված են կովկասյան անտառակատուն և միջերկրածովյան կրիան:

2008-Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դարձել է Ռուսաստանի Դաշնության հերոս:

2012-Բուլղարիայի խորհրդարանը հերթական անգամ ձայների մեծամասնությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

2012 -վախճանվել է սպա-հետախույզ Գևորգ Վարդանյանը:

2013- եվրոպական երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան դարձել է առանց վիզայի:

2019-նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացել են մանդատները:

2020-խուճապ է տարածվել Երևանի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բավական ժամանակ շենքը ցնցվել է:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 49- Հուլիոս Կեսարն անցել է Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։

1475 -Վասուլայի մոտ Մոլդովայի գասպոդար Շտեֆան Մեծը ջախջախել է օսմանական բանակը:

1601 -անգլիական Օստ-Ինդիա ընկերությունը ստացել է Հնդկաստանում, Հնդկաչինում և Հարավ-արևել յան Ասիայում առևտուր անելու մոնոպոլ իրավունք:

1778 –վախճանվել է շվեդ բնագետ և բժիշկ Կարլ Լիննեյը։

1862 -վախճանվել է ամերիկացի նախագծող և արդյունաբերող, հրազենային զենք արտադրող ընկերության հիմնադիր Սեմուել Կոլտը:

1863- Լոնդոնում գործարկվել է աշխարհում առաջին մետրոպոլիտենը։

1878 -Շիպկայի մոտ ռուս-բուլղարական զորքերը ջախջախել են Վեսիլ փաշայի 30 հազարանոց բանակը:

1920- կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը, որտեղ հաստատվել է Վերսալ յան պայմանագիրը և հայտարարվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:

1938- ծնվել է ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ Դոնալդ Կնուտը։

1945 –ծնվել է բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ Սըր Ռոդ Սթյուարթը:

1946- տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը Լոնդոնում։

1971 –վախճանվել է ֆրանսիացի մոդելավորող, «Շանել» նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելը:

2001 – կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս), իսկ 5 օր անց Wikipedia-ն դարձել է ինքնուրույն կայք:

2018 –վախճանվել է ռուս դերասան Միխայիլ Դերժավինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community