ԻՊ-ի ահաբեկիչները կորցրել են Իրաքում իրենց տարածքի մոտ կեսը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2015 թվականի վերջին զրկվել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 40 տոկոսից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կողմից գլխավորվող հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը, հաղորդում է Reuters-ը։
Նշենք, որ 2014 թվականին ԻՊ-ի գրոհայինները գրավել էին Իրաքի տարածքի մոտ 1/3-ը, ներառյալ Մոսուլ քաղաքն ու հարձակում սկսել Բաղդադի վրա։
Այդ պահից ԻՊ-ի դեմ պայքարին են միացել 60 երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ,իսկ 2015-ի նոյեմբերից նաեւ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը։
Համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է Իրաքում ԻՊ-ի գրոհայիններին դուրս մղել մի շարք բնակավայրերից, ներառյալ Թիքրիթն ու Ռամադին։ Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը նույնպես մի շարք հաղթանակներ են արձանագրել, հաղորդում է Lenta.ru-ն։



