ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պետք է մեծացնեն օգնությունն Ուկրաինային. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն պետք է մեծացնեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Դաշինքի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը միավորվել են՝ ի պաշտպանություն Կիևի։ Մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք մեր օգնությունն Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ Echo-ի բելգիական հրատարակությունը հայտնել էր, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագրով կհայտարարեն համագործակցության ընդլայնման մասին:
Նշվել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական խորհրդի ղեկավարներ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կստորագրեն համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը, որում ասվում է, որ երկու կողմերը պարտավորվում են փոխգործակցությունը տանել դեպի «ավելի բարձր մակարդակ» և մոբիլիզացնել «բոլոր առկա ընդհանուր գործիքները՝ լինեն դրանք քաղաքական, տնտեսական կամ ռազմական, ընդհանուր նպատակներին հասնելու համար»:
Ստոլտենբերգը նաև Svenska Dagbladet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինային Leopard և Abrams ծանր տանկեր մատակարարելու հնարավորությունը։