Ալիևը մեկնաբանել է Հայաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
«Բաքուն նոր պատերազմի մեջ չի մտնի Երևանի հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով Հայաստանի հետ նոր ռազմական հակամարտության հավանականությունը, նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք երրորդ պատերազմ սկսելու ծրագիր չունենք [Հայաստանի հետ]»,- նշել է նա։
Բացի այդ, Ալիևը հայտարարել է, թե իբր հույս ունի, որ 2023 թվականին Հայաստանի հետ բախումներ չեն լինի։
«Կարծում եմ, որ նման երեք ռազմական և քաղաքական ձախողումների դեպքում Հայաստանը կհասկանա, որ խաղաղության պայմանագիրն անխուսափելի է, և որքան արագ նրանք դա գիտակցեն, որքան արագ ուժ և կամք գտնեն համաձայնելու դրան, այնքան լավ կլինի տարածաշրջանի համար»,- ասել է նա։
Ընդ որում, ինչպես արդեն հայտնել ենք, միևնույն ժամանակ Ալիևը զերծ չի մնացել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելուց՝ Հայաստանի Հանրապետությունն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», ինչպես նաև կրկին շահարկելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման։