Պուտինը շարքային ռուսաստանցիների կողմից ճանաչվել է 2022-ի տարվա քաղաքական գործիչ
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքների, շարքային ռուսաստանցիների կողմից ճանաչվել է 2022 թվականի տարվա քաղաքական գործիչ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հարցվածների 55%-ը քվեարկել է գործող նախագահի օգտին, երկրորդ տեղում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը (21%) , երրորդում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (13%)։
Պուտինը հետևողականորեն գլխավորում է այս վարկանիշը 2006թ.-ից սկսած: Հատկանշական է, որ նրա վարկանիշն առավելագույն կետին է եղել 2014-2015 թվականներին, երբ հարցման մասնակիցների 71-74%-ը հավանություն է տվել ՌԴ նախագահի գործողություններին: