Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է Եվրամիությանը «վասալ» դարձնելու մտադրության մեջ
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ԵՄ-ին ներքաշել Վաշինգտոնի հայտարարած «համաշխարհային մրցակցության» մեջ և Եվրոպան դարձնել իր «վասալը»։ Այս մասին նա խոսել է՝ ի պատասխան Բրյուսելում ԵՄ-ՆԱՏՕ համատեղ հռչակագրի ստորագրմանը, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում։
«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության մասին համատեղ հռչակագիրը հաստատում է Եվրամիության լիակատար ստորադասումը Հյուսիսատլանտյան բլոկի խնդիրներին, որը ԱՄՆ-ի շահերի ուժով ապահովման գործիք է։ «Տրանսատլանտյան կապի ամրապնդման», «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման» քողի ներքո առաջ են քաշվում դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգում շարադրված խնդիրները, որոնք ընդունվել են Մադրիդում 2022 թվականի հունիսին կայացած գագաթնաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։
Զախարովան կարծում է, որ ԱՄՆ-ն եվրաատլանտյան ոլորտում անվտանգությանը դիտարկում է Ռուսաստանի ընդդիմության և «ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման» պրիզմայով, մինչդեռ ԵՄ-ն ինքը շարժվում է դեպի ՆԱՏՕ-ի հետ «գործընկերության նոր մակարդակ» և առաջ է քաշում աշխարհաքաղաքական առճակատում Չինաստանի հետ։