Շոլցն աջակցում է ԵՄ-ի միասնական արձագանքին՝ ԱՄՆ տնտեսական քաղաքականությանը
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նրա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախատեսում են կոչ անել Եվրամիության իշխանություններին ստեղծել նոր ֆինանսական գործիքներ՝ օգնելու ԵՄ անդամ երկրներին մրցակցել ԱՄՆ-ի հետ, որը զգալի սուբսիդիաներ է ուղղում «կանաչ» տեխնոլոգիաներին: Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պատրաստել է եվրոպական արդյունաբերական ռազմավարության նախագիծ, որին աջակցել է կանցլերը։ Փաստաթղթում կոչ են անում բարեփոխել ԵՄ-ում գործող պետական աջակցության կանոնները, որպեսզի դաշինքի անդամ երկրներն ավելի սահմանափակ բյուջեով «հետ չմնան կանաչ սուբսիդիաների մրցավազքում»։
«Մեզ անհրաժեշտ է եվրոպական արդյունաբերական ներդրումային նախաձեռնություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով ապագա տեխնոլոգիաներին, ընդլայնելով էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը և խթանելով արդյունաբերական նորարարությունը», - ասվում է նախագծում:
Եվրամիությունում, նշում է գործակալությունը, կասկածում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որևէ լուրջ փոփոխություն կկատարի 370 միլիարդ դոլար արժողությամբ «կանաչ» ներդրումների ծրագրում։