Պղինձը թանկանում է
ECONOMICSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Պղնձի արժեքը ուրբաթ օրը մնում է կայուն, վկայում են աճուրդների տվյալները։ Չինաստանի պահանջարկի դրական սպասումների եւ հինգշաբթի դոլարի թուլացման հետ կապած՝ պղինձը շաբաթն ավարտում է մոտ 7 տոկոս աճով։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,03 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,1 738 դոլար։ Հինգշաբթի պղինձը թանկացել է 0,7 տոկոսով, իսկ շաբաթվա սկզբից՝ 6,7 տոկոսով, ինչը կարող է շաբաթական ամենամեծ աճը լինել հոկտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբ ընթացքում, երբ պղինձը թանկացել էր 7,5 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,68 տոկոսով՝ 9 187 դոլար, ալյումինիումինը՝ 1,53 տոկոսով՝ 2 548,5 դոլար, ցինկինը՝ 0,89 տոկոսով՝ 3 235,5 դոլար։