Զելենսկին երկար տարիներ օգտագործում է թմրանյութեր. Զախարովա
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը և նրա «ամբողջ վճարովի տեղեկատվական աղբանոցը» լրջորեն «իր հետևից են ընկել»։
ՌԴ ԱԳՆ խոսնակը այս մասին գրել է Telegram-ի իր ալիքում: Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտի կայքում իր լուսանկարի վրա կարմիր տառերով գրում են «սուտ»։
Զախարովան շնորհակալություն է հայտնել Պետդեպարտամենտին իր հանրահռչակման համար:
«Շնորհակալություն հանրահռչակման համար՝ «ռուս հաքերները» չեն կոտրել Պետքարտուղարության կայքը, բայց իմ լուսանկարը, այնուամենայնիվ, հայտնվել է այնտեղ։
Պետդեպարտամենտին առաջարկում եմ քվեստ՝ հիմա հայտարարություն կանեմ, և եթե Պետդեպարտամենտը այն «կեղծ» չպիտակավորի, ապա դա ճիշտ է։
Եվ այսպես՝ Զելենսկին երկար տարիներ օգտագործում է թմրանյութեր. այս մասին դեռ Պորոշենկոն է հայտարարել:
Ժամանակը գնաց»,- գրել է Զախարովան։