Կրեմլը սկսել է նախապատրաստվել 2024-ին Պուտինի վերընտրմանը
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Թեև Վլադիմիր Պուտինն ինքը դեռ չի հայտարարել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, Կրեմլի ներքաղաքական դաշինքն արդեն սկսել է նախապատրաստվել նախընտրական քարոզարշավին՝ ենթադրելով, որ ընտրությունները կանցկացվեն նախատեսված կարգով և երկրի գործող ղեկավարի մասնակցությամբ։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները։
«Վերջերս վարչակազմի ներկայացուցիչները համապատասխան խորհրդակցություններ են անցկացրել փորձագիտական հանրության հետ։ Առայժմ ուսումնասիրությունը նախնական է. դեռևս չկան գաղափարական բաղադրիչի հստակ ուրվագծեր, թեև ենթադրվում է, որ այն հիմնված է լինելու միասնության թեմայի վրա»,- ասվում է հոդվածում։
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 17-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի 2023 թվականի դեկտեմբերին՝ Դաշնային խորհրդի կողմից դրանց պաշտոնական նշանակումից հետո, այսինքն՝ մեկ տարուց էլ քիչ ժամկետում։