Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Երբ ներքին զրպարտությունները դառնում են գործիք թշնամական երկրի ձեռքում

ANALYSIS

Ադրբեջանի պսևդո-բնապահպանները մեկ ամսից ավելի է, ինչ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Սա, անշուշտ, քաղաքական ակտ է, որևէ տարընթերցում այս առումով չկա, սակայն մյուս կողմից ճանապարհը փակող ադրբեջանցիներն իրենց հանցավոր արարքն արդարացնելու, միջազգային ասպարեզում քարոզչական համապատասխան ֆոն ապահովելու համար օգտագործում են Հայաստանում գործունեություն ծավալող բնապահպանների տարիներ շարունակ արված դիտարկումները և ժամանակին առաջ քաշած վտանգավոր թեզերը:

Նաև հենց այս պատճառով, վերջին շրջանում հայաստանյան բնապահպանական համայնքի շատ ներկայացուցիչներ հայտնվել են հանրության քննադատության թիրախում, նրանց հարցեր են ուղղում, որոնց պատասխանները, սակայն, չեն հնչում:

Այս քննադատություններին անդրադառնալու համար օրերս մի շարք բնապահպաններ ասուլիս էին հրավիրել` դժգոհելով իրենց նկատմամբ ճնշումներից: Վերջիններս նշում էին, որ բնապահպաններին մի կողմից փորձում են ճնշել դատական տարբեր ակտերի միջոցով, մյուս կողմից` ֆեյքերի բանակներն են:

Միևնույն ժամանակ հենց բնապահպաններն են բարձրաձայնում, որ հանրությունն իրենց մեղադրում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, անգամ առաջարկում «գնալ և ադրբեջանցի պսևդո-բնապահպանների հետ Լաչինի միջանցքը փակել»:

Սակայն բանախոսները չեն ցանկանում մեկ բառ անգամ ասել այն մասին, որ հաճախ նաև իրենց ներկայացրած անհիմն «փաստերի» պատճառով է այսօր հնարավոր դարձել այն, որ ադրբեջանցիները շատ դեպքերում վկայակոչում են հայ բնապահպանների՝ տարբեր տարիների արտահայտած մտքերն ու մոտեցումները։ Հիմա, իհարկե, հանքարդյունաբերող ընկերություններն առավել հստակ են արձագանքում իրենց գործունեության վերաբերյալ բնապահպանների հայտարարություններին:

Օրինակ`դեկտեմբերի 1-ին բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնենք առաջ»:

ԶՄՊԿ-ի ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել Երևանի առաջին ատյանի դատարան` պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում` 6 մլն դրամի չափով: Հրավիրված մամուլի ասուլիսում Ենոքյանն ասաց, որ նա չէ այդ տեղեկության սկզբնաղբյուրը՝ դա համարելով հիմք, որ ԶՊՄԿ-ի հերքումը չհրապարակի:

Հենց այս մասով էլ վերջինիս հարց ուղղվեց. «Եթե ձեր հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա դատարանում դա կարող եք ապացուցել, իսկ եթե չեն համապատասխանում, ուրեմն ինչո՞ւ ձեր դեմ չպետք է հայց ներկայացվեր: Նույնիսկ զրպարտության դեպքում ընկերությունները չպե՞տք է դիմեն դատարան»:

Հարց հնչեց նաև այն մասին, որ ադրբեջանական շինծու բնապահպանները հայկական հանքարդյունաբերական ընկերությունների դեմ այսօր օգտագործում են հայ բնապահպանների` տարիներ շարունակ հնչեցրած մեղադրանքները, որ «հայկական հանքերը մահ ու թույն են տարածում»:

Մասնավորապես, հարցը հետևյալն էր` բնապահպաններն իրենց պատասխանատու զգո՞ւմ են ադրբեջանական կողմի այս հռետորաբանության համար: Բնապահպանները սլաքներ էլի ուղղեցին դեպի հանքարդյունաբերություն, լրագրողներին էլ մեղադրեցին, թե իրենց մանիպուլյատիվ հարց են ուղղում, այն էլ, ուշադրություն, միտումնավոր կերպով:

Իսկ մեծ հաշվով` հարցին ուղղակի պատասխան չտրվեց: Տարիներ շարունակ անհատ բնապահպանների կամ կազմակերպությունների մի լայն զանգված թիրախավորել է հանքարդյունաբերությունը Հայաստանում: Մշտապես փորձել են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում և Արցախում զբաղված են բացառապես ընդերքը հարստահարելով, ինչի հետևանքով էլ ուղիղ վնաս է հասցվում բնակչությանը, նրա առողջությանը: Որևէ մեկը չի հերքում այն, որ տարիներ ի վեր Հայաստանում գործող բնապահպանական հզոր շարժումը չափազանց կարևոր նշանակություն է ունեցել` ձեռքը պահելով զարկերակին, մի տեսակ ճնշող ու զսպող օղակ լինելով հանքարդյունաբերող ընկերությունների համար, որ վերջիններս առավելագույնս զգոն լինեն իրենց աշխատանքում:

Սակայն շատ են նաև դեպքերը, երբ հանքարդյունահանող տարբեր ընկերությունների դեպքում ճշմարտությանը զուգահեռ նաև կեղծիքն է տարածվել: Իսկ ակնհայտ փաստ է, որ որքան էլ հետագայում հնչում են այս կամ այն հարցի վերաբերյալ հազարավոր հերքումներ, միևնույնն է` քաղաքացին իր մեջ ամրապնդում է առաջին «ձեռքից»` այս դեպքում բնապահպան-ակտիվիստներից ստացված տեղեկատվությունը, իսկ ճշմարտությունը կորչում, գնում է: Մինչդեռ սա վտանգավոր է նաև մեկ այլ իմաստով. Հայաստանի սահմաններից դուրս մեր երկրի մասին տպավորություն է ստեղծվում, թե բացառապես զբաղված ենք հանքերը շահագործելով՝ առանց պատշաճ վերահսկողության և անվտանգության կանոնների պահպանման։

Հետևաբար, բոլորովին զարմանալի չէ, որ ադրբեջանցի «բնապահպաններն» այսօր Հայաստանի և Արցախի Հանրապետություններին կեղծ մեղադրանքներ են հասցեագրում, միջազգային ԶԼՄ-ներով կեղծ տեղեկություններ տարածում, թե Արցախում բավարար չափով չեն կատարվում հանքարդյունաբերության անվտանգության միջոցառումները։

Որքան էլ Արցախի իշխանությունները հակառակ փաստերն են ներկայացնում, թշնամու ձայնը, հաշվի առնելով ծախսած ահռելի գումարներն ու ռեսուրսները, ավելի բարձր է լսվում։

Մանե Կարապետյան

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards