Միգրանտները պարտավոր են մասնակցել հատուկ ռազմական գործողությանը․ Բաստրիկին
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նպատակահարմար է համարում դիտարկել ՌԴ քաղաքացիություն ստացած քաղաքացիների՝ հատուկ ռազմական գործողության առաջադրանքներին մասնակցելու ուղղորդման առաջնահերթության հարցը։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
«Ստանալով Ռուսաստանի քաղաքացիություն՝ այդ մարդիկ ստանում են ոչ միայն իրավունքներ, այլև գործող օրենսդրությամբ սահմանված պարտականություններ։ Դրանցից մեկը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում զինվորական ծառայության անցնելն է` պահանջներին համապատասխան: Հատուկ ռազմական գործողության պայմաններում պետությունը խրախուսում է օտարերկրյա քաղաքացիներին պայմանագրով անցնել զինվորական ծառայության՝ հնարավորություն ընձեռելով պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն»,- ընդգծել է Բաստրիկինը։
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիները զանգվածաբար ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն՝ շրջանցելով զինվորական ծառայությունը։ Վերջին հինգ տարիների ընթացքում այն ստացել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներից ժամանած ավելի քան մեկ միլիոն մարդ, այդ թվում՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի 550 հազար նախկին բնակիչներ։ Միայն 2022 թվականի առաջին կիսամյակում այս երկրների ավելի քան 60 հազար չափահաս քաղաքացիներ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն»,- ընդգծել է ՌԴ ՄԿ ղեկավարը։