Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Իշխան Սաղաթելյան

POLITICS

 

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Այն իշխանությունը, որը մեզ հայրենիքից է զրկել, հինգ հազար հայ մարդու կյանքից է զրկել, պարզ է, որ կփորձի նաև մանդատներից զրկել, բայց դա երկրորդական է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ իշխող ուժը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց։ Իշխանությունների թիրախում, սակայն, առավելապես Իշխան Սաղաթելյանն է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են պատգամավորական մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին։ ԱԺ խորհրդի նիստը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու օրակարգով նախատեսված էր այսօր, սակայն մեկ շաբաթով հետաձգվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել Խորհրդի նիստին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ են ցանկացած սցենարի, մտածել են հավանական ելքերի մասին, ունեն մշակած համապատասխան, համարժեք քայլեր։

«Մեկ անգամ ևս վստահեցնում եմ քաղաքացիներին՝ մանդատով, թե առանց մանդատի՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Ի դեպ, ընդդիմադիր գործիչներին մանդատից զրկելու գործընթացին զուգահեռ՝ իշխանությունները հետապնդումներ են իրականացնում դաշնակցական գործիչների նկատմամբ։ Հունվարի 11-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, ընդ որում, վեց ամիս առաջ հարուցված գործի շրջանակներում։ Դաշնակցական երեք գործիչ ձերբակալված է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի տանը՝ երկու անգամ, նրա փաստաբանը գտնում է, որ թիրախավորված է ՀՅԴ ԳՄ ղեկավարությունը։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ հանրահայտ իրողություն է և փաստ, որ օրվա իշխանության կողմից, մասնավորապես, ՀՅԴ-ի նկատմամբ սկսվել է հետապնդումների, ապօրինությունների, բռնաճնշումների նոր շրջափուլ։
 

«Այս երևույթները նոր չեն, բայց ակնհայտ է, որ վերջին օրերին մեծ ծավալի գործողությունների են անցել։ Դատախազությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց ԳՄ անդամ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով, գործը դատարան են ուղարկել, արդեն քանի օր է՝ խուզարկում են դաշնակցական մեր մարզային կառույցների ընկերների բնակարանները, երեք հոգու քիչ անց դատարան են տանելու ՝ կալանքի, քիչ առաջ ԳՄ նախագահի տունն էին խուզարկում, այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ գործողություններ են սկսել։ Դրա պատճառը շատ հայտնի է։ Դաշնակցությունն, իբրև ազգային ուժ, լուրջ խոչընդոտ է Նիկոլ Փաշինյան-Էրդողան-Ալիև պայմանավորվածություններին և հայտնի է, որ առնվազն Դաշնակցության պարագայում այդ պայքարը բոլոր ձևերով շարունակվելու է։ Հավանաբար, իրենց կարճ խելքով հույս ունեն, որ այս քայլերով կկարողանան ընկճել կամ պայքարից հետ պահել, բայց անիմաստ է, Դաշնակցությանը ճանաչողը գիտի, որ մեր վախը վաղուց են բռնել, նման բաները չեն ազդում»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference