Աշխարհը դեռ երկար ժամանակ բնական գազի կարիք կունենա․ Կատարի եւ ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարներ
ECONOMICSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Աշխարհը դեռ երկար ժամանակ բնական գազի կարիք կունենա, եւ ավելի շատ ներդրումներ են պահանջվում համաշխարհային էներգետիկ անցման շրջանում մատակարարումների հուսալիության եւ մատչելի գների ապահովման համար, հայտարարել են Կատարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարները, հաղորդում է Reuters-ը:
Կատարի էներգետիկայի պետնախարար Սաադ Ալ Քաաբին Աբու Դաբիում կայացած գլոբալ էներգետիկ գագաթաժողովում հայտարարել է, որ գազը «անցումային վառելիք չէ», այլ նշանակետային վառելիք։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արեւմուտքում ոմանք անարդարացիորեն պնդում են, որ աֆրիկյան երկրները չպետք է զբաղվեն նավթի եւ գազի հանքավայրերի հորատմամբ:
ԱՄԷ-ի Էներգետիկայի նախարար Սուխաիլ Ալ Մազրուին՝ ելույթ ունենալով նույն նիստում, համաձայնել է, որ գազի անհրաժեշտությունը դեռ շատ երկար է լինելու, եւ որ չնայած ավելի շատ վերականգնվող աղբյուրներ կներդրվեն, անհրաժեշտ է ավելի շատ ներդրումներ կատարել գազի ոլորտում։