Մեսսին այլևս երբեք չի խաղա Բարսելոնայում
SPORTԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը, հայտնում է TyC Sport-ի լրագրող Գաստոն Էդուլը, փոխանցում է armsport.am-ը:
«Մեսսին բանավոր համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու համար մինչև 2024 թվականի հունիսը։ Բանակցությունները առաջադեմ փուլում են և կարող են շուտով ավարտվել: Ես սա ասում եմ ձեզ Սաուդյան Արաբիայի լուրերի ֆոնին: Մեսսին հաջորդ մրցաշրջանում պատրաստվում է խաղալ Չեմպիոնների լիգայում»,- ասել է լրագրողը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիի ծառաություններով հետաքրքրված է նաև սաուդյան «Ալ-Հիլալը»։ Էդուլը նաև ասել է, որ 35-ամյա խաղացողը երբեք չի վերադառանա «Բարսելոնա» որպես ֆուտբոլիստ:
«Լիոնել Մեսսին այլևս երբեք չի խաղա «Բարսելոնայում»։ Նրա հնարավոր վերադարձի մասին խոսակցություններ չկան և երբեք էլ չեն եղել։ Լեոն առաջարկներ է ստացել MLS-ից, բայց երբեք դրանք լրջորեն չի դիտարկել։ Նա ցանկանում է մնալ Եվրոպայում և շարունակել հաղթել այստեղ»,- հավելել է լրագրողը: