Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Երկու երկրների միջև լուրջ մերձեցման սպասել չարժե. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն «Հարևանություն հեռավորության վրա. ինչպե՞ս են Հայաստանն ու Թուրքիան կառուցում հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն անցնում են զգուշավոր ջերմացման փուլ: Աշնանը երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին բանակցությունները տեղի ունեցան, վերսկսվեցին մարդատար և բեռնափոխադրումները, քննարկվում է ցամաքային սահմանի մասնակի բացումը։ Միաժամանակ հարաբերություններում դեռ շատ դժվարություններ կան։

2020 թվականից հետո ավելացել է ևս մեկ վիճելի հարց. Թուրքիան պնդում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վրա։ Միաժամանակ, Անկարան պնդում է ճանապարհի արտատարածքային կարգավիճակը, ինչը նշանակում է, որ հայ մաքսավորները չեն կարողանա ստուգել տրանսպորտը։ Հայաստանում կտրականապես դեմ են և նախաձեռնությունը համարում են ոտնձգություն իրենց ինքնիշխանության դեմ։ Թուրքիան Հայաստանին նաև ստիպում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Բացի այդ, Երևանն ուշադրություն է դարձնում իր սահմանների մոտ հաճախակի անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

Տեղեկություններ են հայտնվել Արարատի ստորոտում թուրքական նոր ռազմաբազա ստեղծելու մասին։ Հայ ընդդիմադիրները դեմ են Անկարայի հետ շփումներին: Ըստ պատգամավոր Աղվան Վարդանյանի, հարևան պետությունը ոչ թե խաղաղության է ձգտում, այլ սեփական շահերն է առաջ մղում: Խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթել յանն էլ վստահ է, որ մարդկանց խաբում են կեղծ տնտեսական շահերով. «Մարդկանց ասում են, որ լավ են ապրելու, իրենց որդիները չեն ծառայելու և այլն։ Փաստորեն, թուրքացման ծրագիր է իրականացվում՝ մեր պետության գոյությունը հարցականի տակ դնելով»,- նշել է նա։ Քաղաքագետներն ասում են, որ Հայաստանը Թուրքիայի հետ կապ հաստատելու մի քանի պատճառ ունի։

«Փաշինյանը քաղաքական գործիչների այն սերնդի ներկայացուցիչն է, որոնք տարիքի բերումով չեն մասնակցել Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Սա է պատճառը, որ նա վճռական է հարևան երկրների հետ պրագմատիկ հարաբերություններ կառուցելու հարցում։ Պետք է հաշվի առնել նաև տնտեսական գործոնը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապրում է վիրտուալ շրջափակման մեջ։ Բեռների ավելի քան 70 %-ը երկիր է մտնում մեկ ճանապարհով՝ Վրաստանի ռազմավիրական մայրուղով։ Երկրում տնտեսական խնդիրներից ուժեղ հոգնածություն է կուտակվել»,- «iz.ru»-ին ասել է քաղաքական վերլուծաբան Արթուր Աթաևը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովն էլ կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան չափազանց շատ հակասություններ ունեն սերտ համագործակցության համար։

«Երկու երկրների միջև լուրջ մերձեցման սպասել չարժե։ Բանն այն է, որ տնտեսությունների մասշտաբները համեմատելի չեն, Թուրքիան պարզապես կարող է կուլ տալ Հայաստանին։ Հավանական է, որ կողմերը կհամաձայնեցնեն ցամաքային տարանցման, սահմանային առևտրի, մի շարք հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանները, և այդտեղ էլ կանգ կառնեն»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan