Մանուել Պետրոսյանը չորրորդ հաղթանակը տոնեց. ՀՀ շախմատի առաջնություն
SPORTԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի բարձագույն խմբի առաջնություններում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանը պարտության մատնեց Արամ Հակոբյանին և տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը: Մնացած չորս պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Այդպիսով, չորս տուրից հետո Մանուել Պետրոսյան արդեն 1,5 միավորով առաջ է Արամ Հակոբյանից, Տիգրան Լ. Պետրոսյանից, Ռոբերտ Հովհաննիսյանից և Սամվել Տեր-Սահակյանից: Վաղը կայանալիք 5-րդ տուրում առաջատարը կմրցի նրանցից մեկի՝ Սամվել Տեր-Սահակյանի հետ:
Կանանց առաջնությունում 3 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մարիա Գևորգյանը, որն ընթացիկ խաղում հաղթեց Աննա Խաչատրյանին: 2,5-ական միավոր ունեն չորս շախմատիստուհի՝ մրցաշարի նորեկ Պոլինա Կոբակը, Ասյա Եդիգարյանը, Աստղիկ Հակոբյանն ու Սուսաննա Գաբոյանը: 5-րդ տուրում Մարիա Գևորգյանը սպիտակներով կխաղա Սուսաննա Գաբոյանի հետ: