Դնեպրում 9-հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա: Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չգտնվեն բոլոր զոհերի մարմինները:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ հունվարի 14-ին ռուսական հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկն ընկել էր Դնեպրում 9-հարկանի շենքի վրա՝ ամբողջությամբ փլուզելով շենքի հատվածներից մեկը:
Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդել են, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով շենք է փլուզվել. փլատակների տակից գիշերը դուրս է բերվել 2 կնոջ մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլատակների տակից դուրս է բերվել 1 տղամարդու մարմին:
Ավելին՝ այստեղ