Մենք թույլ չենք տա, որ ներքին, թե արտաքին որևէ ուժ փորձի խաթարել Ռուբեն Վարդանյանի աշխատանքային գործունեությունը. Արամ Խաչատրյան
BLOGԱրամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի ապագայով մտահոգ բոլորին` խնդրում եմ տարածել.
Որպես աջակցող ու սատարող ուժ և ի պաշտպանություն Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, հասարակության տարբեր շերտերի, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներից` իրավաբաններ, բժիշկներ, ինժեներներ և այլն, Արցախում ստեղծվել է հասարակական շարժում, որի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ։
Հարգելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, վերջին ժամանակները մեզանում, ցավոք, տխուր ու դաժան ավանդույթ է դարձել, արտաքին թշնամուն զուգահեռ, ներքին թշնամու դեմ պայքարելը։ Արցախի համար այս ծանրագույն ժամանակահատվածը, ցավոք, բացառություն չեղավ։ Պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դեմ պայքարում են ոչ միայն մեր արտաքին բացահայտ թշնամիները, այլև մեր ոխերիմ հակառակորդի շահեր սպասարկող ներքին թշնամիները` Հայաստանում թե Արցախում։
Ժողովրդական հայտնի խոսքը բոլորդ գիտեք. գյուղ կանգնի` գերան կկոտրի։
Մենք հզոր ենք, կոչվում ենք Արցախի Հանրապետություն, և մեր անկոտրում ուժն ու կամքը արդեն ցույց ենք տվել վերջին բազմահազարանոց հանրահավաքում։ Մենք թույլ չենք տա, որ ներքին թե արտաքին որևէ ուժ խարդավանքներով կամ այլ ստոր ձևերով փորձի խաթարել Ռուբեն Վարդանյանի աշխատանքային գործունեությունը։
Մարդու, որը կարճ ժամանակում վաստակել է արցախցիներիս վստահությունը, սերն ու հարգանքը։ Նման ուժերը ստիպված են կլինեն պատասխան տալու Արցախի ժողովրդին։ Մեր անելիքների և ծրագրերի մասին հնարավոր բոլոր ձևերով և միջոցներով տեղյակ ենք պահելու ձեզ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



