Բաքուն կասեցրել է ամերիկյան որոշ ընկերությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղին ծառայություններ մատուցելու համար. Պետքարտուղարություն
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները: Այս մասին հաղորդում է Լուրերը։
Անդրադարձ է կատարվել նաև 2020 թ. 44-օրյա պատերազմին: Նշվել է, որ ռուսասկան կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն լարվածությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես միջազգային սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ:
Շեշտվել է, որ Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև արգելել է Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։
«ԱՄՆ կառավարությունը չի կարող հրատապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ այնտեղ մուտքը սահմանափակ է»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։