Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպել են, կարծում եմ, Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. այս մասին ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։
Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։
«Հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են ադրբեջանցիների փոխանցած տվյալներն առ այն, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել այս միջանցքով, այնուհետև այդ ականներն օգտագործվել են եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ՝ ականապատելու ադրբեջանական դիրքերին հարող տարածքները»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ներկայանալով որպես «բնապահպաններ»՝ ցուցարարները հրաժարվում են լքել տարածքը և վրաններ են տեղադրել: