Իրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհագրության մեջ. Իրանի արտգործնախարարը՝ Չավուշօղլուին
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն Անկարայում երկկողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, գրում է mehrnews.com-ը։
«Մենք խոսեցինք քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի մասին, որոնց հիմնական առանցքներից մեկը Իրանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության շեշտադրումն էր»,- Չավուշօղլուի հետ ասուլիսում ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Նա խոսել է կովկասյան տարածաշրջանում հակամարտության մասին և ընդգծել, որ Իրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհագրության մեջ։
Իրանի պաշտոնյաները, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, բազմիցս ասել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության՝ նկատի ունենալով Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանական դե ֆակտո ոտնձգություններին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին, որը ենթադրում է Հայաստանով արտատարածքային միջանցք դեպի Նախիջևան։