Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար
SOCIETYՅունիբանկը գործարկել է Google Pay ծառայությունը՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարել Android և WearOS համակարգերով աշխատող սարքերով: Քարտապանները կարող են Յունիբանկի Visa քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը ևս այսօր է գործարկվել, և վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։
Անվտանգության մի քանի մակարդակների և Յունիբանկի քարտի պաշտպանվածության շնորհիվ Google Pay-ով վճարումներն ավելի ապահով են: Google Wallet-ին կցված քարտով վճարումների ժամանակ գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token) միջոցով: Թոքենը կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Անգամ հեռախոսի կորելու դեպքում քարտապանը կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ սարքը ցանկացած վայրից անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ կիրառելու կամ աձնական տվյալները ջնջելու համար:
«Google Pay-ն ապահովում է արագ, հեշտ և անվտանգ վճարումներ Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով աշխարհի ավելի քան 45 երկրում,- նշեց Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Ջենի Չենգը: -Օգտատերերը կարող են իրենց դեբետային և կրեդիտային քարտերը հեշտությամբ կցել Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված»:
«Մեր հաճախորդների համար գնալով ավելի ընդունելի է դառնում թվային ապրելակերպը, և մենք նպատակ ունենք ճկունություն ցուցաբերել նրանց կարիքները բավարարելու հարցում: Մենք ուրախ ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ կարող ենք մեր հաճախորդներին առաջարկել նոր թվային և հուսալի վճարման տարբերակ՝ ամենօրյա գործարքներն ավելի հեշտ և հարմարավետ դարձնելու համար: Դրա համար պարզապես պետք է կցել Visa քարտը Google Pay-ին և սկսել կատարել անհպում վճարումներ հեռախոսով»,- նշեց Յունիբանկի պրոցեսինգի սպասարկման և վճարային համակարգերի վարչության պետ Գայանե Մինասյանը:
*Google Pay-ը և Google Wallet-ը Google ՍՊԸ-ի ապրանքային նշաններն են:
1
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
4
Unibank Launches Biometric Identification in UNIMobile App
5
Unisport – Armenian Futsal Cup holder



