Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆՎԱՐԻ). Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հրանտ Դինքի հիշատակի օր, Իսլանդիա՝ Ամուսինների օր, Բելառուս՝ Փրկարար ծառայության աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1901 –ծնվել է հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ Լևոն Եվանգուլ յանցը:

1910 –ծնվել է արձակագիր Հրաչյա Քոչարը:

1920- Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացի ճանաչել է Հայաստանի անկախությունը:

1922 – ծնվել է ծագումով հայ, լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ Եժի Կավալերովիչը:

1987– ծնվել է ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը:

1990 –վախճանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

2002 –վախճանվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը:

2005-Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը բացել և օծել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի արտաքին պատի մոտ:

2007-Ստամբուլում հրազենից սպանվել է պոլսահայ նշանավոր լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

2010-«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

2012-Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը։

2015- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրու Ավետիսյանների սպանդը վերապրած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։

2018-Սերժ Սարգսյանն առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում:

2021- Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը՝ այդպիսով փորձելով արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով:

ԱՇԽԱՐՀ

379 -Հռոմի կայսր Գրիցիանը իր զորահրամանատար Ֆեոդոսիային տվել է Օգոստոսի կոչում և նշանակել Հռոմեական Կայսրության արևել յան մասի կառավարիչ:

532 -Նիկայի ապստամբության ճնշումից հետո մահապատժի են ենթարկվել ապստամբների կողմից կայսր հռչակված Ֆլավիոս Հիպատիոսը և նրա եղբայր Ֆլավիոս Պոմպեոսը. նրանց մարմինները նետվել են Մարմարի ծովը:

1601– ծնվել է իտալացի ուշ բարոկո ժամանակաշրջանի նկարիչ Գվիդո Գանյաչին:

649 - 40-օրյա շրջափակումից հետո չինական Տան դինաստիայի բանակը գրավել է Կուչա քաղաք-պետությունը և վերահսկողություն սահմանել ամբողջ Տարիմյան հարթավայրի վրա:

1127 -քոչվոր չժուրչժենները գերեվարել են Չինաստանի կայսրին:

1419 -Անգլիայի և Ֆրանսիայի միջև ընթացած 100-ամյա պատերազմի ժամանակ անգլիացի թագավոր Հենրիխ 5-րդը շրջապատել է Ռուան քաղաքը, որով իսկ ավարտվել է Նորմանդիայի օկուպացիան:

1482 -սկսվել է Էլմինա (Սան-Ժորժի-դա-Մինա) ամրոցի շինարարությունը, որը Աֆրիկայում Սահարայից հարավ ընկած տարածքի առաջին պորտուգալական ամրոցն է եղել:

1493 -Արագոնի թագավոր Ֆերդինանդ 2-րդը և Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդը կնքել են Բարսելոնյան պայմանագիրը, ըստ որի, Ֆրանսիան հետ է վերադարձրել Արագոնին Ռուսսիլիոն կոմսությունը և Սարդինիան:

1649 -Քվեբեկում տեղի է ունեցել առաջին մահապատիժը Կանադայում (մահապատժի է ենթարկվել 16-ամյա աղջիկ գողության մեղադրանքով):

1736 –ծնվել է շոտլանդացի գյուտարար Ջեյմս Վատտը:

1798 –վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտեն:

1809 –ծնվել է ամերիկացի արձակագիր, բանաստեղծ Էդգար Պոն:

1825 -Էզրա Դագգետը արտոնագրել է սննդամթերքի պահպանման համար ստեղծված պահածոյի տուփը:

1839 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը:

1847 -մեքսիկացիները սպանել են Նյու Մեխիկոյի առաջին ամերիկացի գուբերնատոր Չարլզ Բենտին:

1853– տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:

1865– ծնվել է ռուս նկարիչ, գրաֆիկայի վարպետ Վալենտին Սերովը:

1963- հեռուստատեսությամբ տեղի է ունեցել The Beatles խմբի առաջին ելույթը:

1966– Ինդիրա Գանդին դարձել է Հնդկաստանի վարչապետ:

1899 -Մեծ Բրիտանիան և Եգիպտոսը համատեղ վերահսկողություն են հաստատել Սուեզի ջրանցքի վրա:

1915-Ջորջ Կլոդը արտոնագրել է նեոնային լամպերով ստեղծված իր գովազդային հայտարարությունը:

1938 -ամերիկյան «General Motors» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է դիզելային շարժիչների սերիական արտադրություն:

1991– Սադամ Հուսեյնի հրամանով մոտ 816 000 տոննա նավթ է լցվել Պարսից ծոց:

1992-Հարավային Օսիայի բնակիչների 99 %-ը հանրաքվեում կողմ է արտահայտվել Վրաստանից անկախանալուն:

1995 -Ռուս-չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Գրոզնիում գրավել են նախագահական պալատը:

2001-Ավստրալիայում արտոնագրվել է վիրտուալ սեքսով զբաղվելու համար ստեղծված ռոբոտը:

2011 -Ռուսաստանում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել համացանցի օգտատիրոջ նկատմամբ՝ արտոնագրային իրավունքները խախտելու մեղադրանքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community