ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային. Պենտագոն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային։
«Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ռազմական օգնության մասին՝ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարևորագույն կարիքներին աջակցելու համար: Այս հատկացումը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նոր փաթեթը կներառի NASAMS զենիթահրթիռային համակարգի, Avenger հակաօդային պաշտպանության համակարգերի, 59 Bradley հետևակի մարտական մեքենաների և 90 Stryker զրահափոխադրիչների համար նախատեսված զինամթերք:
Գերատեսչությունը նաև նշել է, որ Կիևն ԱՄՆ-ից կստանա 53 ականակայուն մեքենա և 350 բարձր շարժունակության և բազմաֆունկցիոնալ մեքենա:
Խոսելով օգնության մեջ ներառված զինամթերքից՝ Պենտագոնը հայտնել է մոտ 590 հակատանկային հրթիռի, ավելի քան 100 հազար հրետանային արկի, ինչպես նաև HIMARS-ի համար ավելի քան 3 միլիոն արկի մասին։
Ուկրաինային ԱՄՆ-ից 3 միլիարդ դոլարի օգնության նախորդ փաթեթը հատկացվել էր 2023 թվականի հունվարի 6-ին։