«Աստված պահի քո որդին, ո՞նց էր համը իմ ձագի». Նազենի Հովհաննիսյանը՝ զորամասի հրդեհի վերաբերյալ
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում նոր գրառումներ է կատարել՝ անդրադառնալով զոհերին:
«Անտանելի էր այս օրը: Բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է ու հույս չկա, որ ողբերի այս փակ շրջանից էլ երբևէ դուրս կգանք: Մրոտ ու քրքրված մի ժողովուրդ ջան, խաղալիք դարձած կիսագրագետ մի մարիոնետի կողմից, որին թշնամի բոլոր երկրները ոնց ուզում խաղացնում են: Ինքն էլ շնորհակալությամբ խաղում է՝ իրական կյանքեր տալով իր պարտքի դիմաց: Մտքերը գոռում են վրաս։ Իմ սիրած լռությունը դարձել է գերեզման ինձ համար: Հայ ժողովուրդը՝ խեղճ ու անդեմ, որ արդեն 4 երկար տարի է ապրում է գերեզմանում, բայց դե երկնքում հրավառություն է, ու իրենց ուտող որդերին ու փտող մարմինն ու փտած հոգիները չեն նկատում: Կարևորը մարդակեր դևերը երջանիկ են, պարգևավճար-բիզնես՝ տեղում ու վերջում էլի: Թումանյանի քառյակը հիշեցի: Աստված պահի քո որդին, ո՞նց էր համը իմ ձագի։ Անմեղ զոհերի երկիր», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։