ԿԺԴՀ-ի փորձարկած ջրածնային ռումբի հզորությունը 6 կիլոտոննա է կազմել
INTERNATIONAL NEWSՀունվարի 6-ին ԿԺԴՀ-ի փորձարկած ջրածնային ռումբի հզորությունը ենթադրաբար վեց կիլոտոննա է կազմել, տեղեկացնում է հարավկորեական լրատվական YTN հեռուստաալիքը` վկայակոչելով փորձագետների: Պայթյունի հզորության վերաբերյալ տվյալները կազմվել են պայթյունի ստորգետնյա տատանումների ուսումնասիրության վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հյուսիսային Կորեան չորեքշաբթի Երեւանի ժամանակով 05:30-ին առաջին անգամ փորձարկել է ջրածնային ռումբը, որի գոյության մասին ավելի վաղ ակնարկել էր: Երկրի ղեկավարությունը ԶԼՄ-ների միջոցով հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ միջուկային ներուժի մակարդակի բարձրացման է գնացել ԱՄՆ-ից պաշտպանվելու համար եւ երբեք առաջինը չի կիրառի այն, եթե չխախտվի ԿԺԴՀ-ի ինքնիշխանությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



